• Latest news

Հացաբույսերի բարձր պարունակությամբ սննդակարգերը բարձրացնում են դիաբետի  վտանգը. Diabetes & Metabolism

17 հունվարի, 2024  16:17

Հետազոտական խումբը՝ Բելֆասթի (Իռլանդիա) Թագավորական համալսարանի գիտնականների ղեկավարությամբ, պարզել է, որ բուսական սննդակարգը թարմ մրգերի եւ բանջարեղենների հիման վրա 24 տոկոսով նվազեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը։ Զտված հացաբույսերի եւ քաղցր ըմպելիքների մեծ քանակությամբ օգտագործումը բարձրացնում է այդ հիվանդության առաջացման հավանականությունը։ Արդյունքները հրապարակվել են Diabetes & Metabolism ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 113 097 մարդ։ Սկզբում գիտնականները հավաքել են տեղեկություններ մասնակիցների առողջական վիճակի եւ սննդային սովորությունների մասին, ինչպես նաեւ նրանցից վերցրել են արյան նմուշներ սկզբնական ուսումնասիրության համար։ Դրանից հետո սկսվել է մասնակիցներին հետեւելու փուլը, որը շարունակվել է 12 տարվա ընթացքում։

Դիտարկման ավարտից հետո արյան անալիզներ են վերցվել երկրոդ անգամ։ Պարզվել է, որ  առողջ բուսական սննդակարգին հետեւելը, որը հարուստ է եղել մրգերով, բանջարեղեններով եւ չզտված ալյուրով, 24 տոկոսով իջեցրել է դիաբետի առաջացման հավանականությունը անգամ գենետիկ հակման եւ դիաբետի այլ գործոնների (ճարպակալում, տարեց հասակ, ֆիզիկական ակտիվության անբավարարություն) առկայության դեպքում։ Սրա հետ միաժամանակ, քաղցր ըմպելիքների (օրինակ՝ հյութերի), շաքարի եւ զտված հացաբույսերի բարձր պարունակությամբ մթերքների չարաշահումը կապված է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման հավանականության բարձրացման հետ։ Բուսական սննդակարգի առողջ տարբերակը նպաստում է արյան լիպիդների (տրիգլիցերիդներ), արյան մեջ շաքարի պարունակության (HbA1c), С-ռեակտիվ սպիտակուցի (օրգանիզմում բորբոքման մարկերի) եւ աճի ինսուլինանման գործոնի մակարդակների նորմալ մեծություններին։ Այդ ցուցանիշները վկայում են դիաբետի առաջացման հավանականության մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է